Panorama.am-ը գրում է.
 Բի-Բի-Սի հեռուստաընկերությունը հետաքննում է  եթեր դուրս գալուց մեկ օր շուտ բրիտանական «Շերլոկ» սերիալի ինտերնետում հայտնվելու փաստը:
Ռիա նովոստին գրում է, որ սերիալի չորրորդ սեզոնի վերջին՝ երրորդ դրվագը «Վերջին խնդիրը» (The Final Problem)  վերնագրով,  Առաջին ալիքի ռուսերեն թարգմանությամբ համացանցում անօրինական հայտնվել է շաբաթ օրը: Բրիտանական հեռուստատեսությամբ սերիան ցուցադրվել է տեղի ժամանակով 21:00-ին, իսկ ռուսականով՝ մեկ րոպեով ավելի ուշ:
 BBC Worldwide  ընկերության ներկայացուցիչը նշել է, որ իրենք շատ լուրջ է վերաբերում  անվտանգության հարցերին, սկսել են ուսումնասիրել արտահոսքի պատճառները: 
Telegraph-ը գրում է, որ բրիտանական ընկերությունը 2014 թվականին իր անվտանգության համակարգն արդիականացրել էր այն բանից հետո, երբ համացանցում հայտնվել էր «Doctor Who» սերիալի սցենարն ու  չհավաքված տեսանյութերը: Այդ ժամանակ նյութերը գողացել էին BBC Worldwide գրասենյակից Մայամիում:
 «Մենք  ամեն ինչ  բերել ենք ոսկե չափանիշների, ահա թե ինչու նման բաները զարմանք են առաջացնում: Դա ուղղակի պատահականություն չէ»,- ասել են ընկերությունից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել