Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի կապակցությամբ NEWS.am Sport-ը ներկայացնում է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների կանանց լուսանկարները:
Ահա, թե ովքեր են ոգեշնչում հայ ֆուտբոլիստներին:
Յուրա Մովսիսյանի կնոջ անունը Մարիաննա է: Նրանք ունեն մեկ տղա եւ մեկ դուստր:

Գեւորգ Ղազարյանն իր կնոջ՝ Վիկտորյայի հետ ծանոթացել է Սեւանում:
2012-ի դեկտեմբերին ծնվեց նրանց առաջին որդին:
Արթուր Եդիգարյանի կինը՝ Գայանեն, ֆուտբոլիստի համադասարանցին է:
Զույգն ունի մեկ դուստր:

Մարկոս Պիզելիի կինը Նատալիան է: Բրազիլացին իր կնոջ հետ ծանոթացել է Բրազիլիայի դիսկոտեկներից մեկում: Նատալիան Մարկոսի հետ տեղափոխվեց Հայաստան, եւ նրանք ամուսնացան: Զույգը դեռ երեխաներ չունի, բայց պահում է շուն, որի անունը Լաիզա է: Մարկոսն իր շան անունը դաջել է իր ձեռքին:

Հայաստանի հավաքականի նորեկ Միխայիլ Մարկոսովը կնոջ՝ Նաստյայի հետ:

Արթուր Սարկիսովն իր կնոջ հետ սովորել է նույն դպրոցում: Օլգան եւ Արթուրն ունեն մեկ զավակ:
Արտակ Եդիգարյանի կնոջ անունը Շուշան է:

Նորայր Ասլանյանի կնոջ անունը Աննա է: Ֆուտբոլիստը շատ էր լսել իր հայրենակցուհու մասին եւ ցանկանում էր ծանոթանալ նրա հետ: Առիթը ստեղծվեց հայկական խնջույքի ժամանակ: Այդ օրվանից զույգը միասին է:

Նյութի աղբյուր՝ http://lragrox.blogspot.com/2013/03/blog-post_8.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



