Wedding.am-ը գրում է.

Հարցը Wedding.am-ին է ուղարկել 25-ամյա մի աղջիկ (անունը խնդրել է չնշել):

Հարց. Արդեն 1,5 տարի է, ինչ նշանադրված ենք, և մոտ մեկ ամսից սպասվում է մեր հարսանիքը: Սակայն հարսանիքը նշանակելու օրից սկսած ունեմ ներքին վախ ու կասկածներ՝ արդյո՞ք ճիշտ ընտրություն եմ արել, կամ պե՞տք է ամուսնանամ, թե ոչ: Ու այս ամենով հանդերձ նշեմ, որ ես շատ եմ սիրում իմ ընտրյալին ու ինքնակամ ընտրություն եմ արել:

Խնդրում եմ ասել՝ ինչպե՞ս հաղթահարել այդ վախերս ու ճիշտ լուծում գտնել:

15875128_707896029385733_2364407795007433624_o

Հարցին պատասխանում է «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի հոգեբան-խորհրդատու Էմմա Արզիևան:

Պատասխան. 

Նկարագրված իրավիճակը բավականին մեծ տարածում ունի ամուսնության շեմին կանգնած աղջիկների շրջանում, ովքեր պատրաստվում են առաջին անգամ ընտանիք կազմել: Այդ մտավախությունը լինում է երկուստեք, սակայն աղջիկների մոտ շատ ավելի հաճախ: Նման անհավասարության պատճառն այն է, որ ի սկզբանե, մեր երկրում տղամարդուն սխալվելու ավելի մեծ հնարավորություն է տրված: Ամուսնալուծված տղամարդն ավելի հեշտությամբ երկրորդ, երրորդ անգամ կամուսնանա, քան նույն կարգավիճակում գտնվող կինը:Նկարագրված վախերի ու տագնապի պատճառները խիստ տարաբնույթ են ու մեծամասամբ կապված են անհատական առանձնահատկություններով, բայց միևնույնն է կա նաև ընդհանրություն: Ամենակարևոր պատճառներից մեկը ես արդեն նշեցի` սխալվելու վախը, սխալվել ու ծանր դրության մեջ դնել թե ընտանիքին, թե ինքն իրեն: Եվ հազվադեպ չեն այն դեպքերը, երբ իրոք ապերջանիկ կինը չի բաժանվում, քանի որ չի ուզում ձեռք բերել սոցիալական պիտակ, որը կցավեցնի առաջին հերթին իր հայրական ընտանիքին, հետո նաև իրեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել