ԿԱՆԱՅՔ` ՇՆՈՐՀԱՎՈՐ!!!!!! ԿԵՑՑԵՆ ԱՅՆ ՏՂԱՄԱՐԴԻԿ, ՈՐՈՆՔ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ԻՐԵՆՑ ՍԻՐԵԼԻՆԵՐԻ ԲՈԼՈՐ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ!!!!! 
Կալիֆորնիայի գիտնականները պարզել են, որ կանանց ուղեղն ավելի փոքր է, քան տղամարդկանց, սակայն ավելի արդյունավետ է աշխատում: Հավանաբար, այդ հանգամանքն է հաշվի առնվել մայրիշխանության դարաշրջանում, երբ հարսնացուի օժիտը պարտադիր չէր, իսկ փեսացուները պարտավոր էին թանկարժեք զարդեր ու կալվածքներ նվիրել հարսնացուի ընտանիքին: Այդ շրջանում կանայք նկատելի ազդեցություն ունեին քաղաքական կյանքում. իշխանությունը, թագն ու գահը ժառանգում էր ոչ թե թագավորի որդին, այլ աներձագը: Աներձագերի եղբայրասպանությունները լրջորեն քայքայեցին հանրային բարքերը եւ մայրիշխանությունը որպես կառավարման սկզբունք վերացավ: Կինը կորցրեց երբեմնի դիրքն ու ազատությունը: Հետագայում, դեմոկրատական հասարակություններում կանայք իրավունքներ եւ ազատություններ ստացան: Իսկ Չինգիզ խանը կանանց տվեց ամուսին ընտրելու իրավունք: Ավելին՝ եթե ամուսնության առաջարկությունն անում էր պատերազմում զոհվածի այրին, ապա փեսացուն մերժելու իրավունք չուներ:
Կնոջ դերը էականորեն բարձրացավ ռոմանտիզմի դարաշրջանում: Ռոմանտիկ հեքիաթներում կինը ժողովրդի խորհրդանիշն էր: Նա խելացի էր եւ համարձակ, երբեմն նաեւ ուղղորդում էր ավագներին: Այս ամենով հանդերձ կնոջ ամենամեծ արժանիքը եղել եւ մնում է խոնարհությունը, ամենամեծ կոչումը՝ մայրանալը: Իսկ տղամարդուն ոչինչ չպետք է խանգարի ուշադրությամբ, հոգատարությամբ ու սիրով վերաբերվել կանանց, հատկապես այն միակին, ում հետ իրեն միավորել է Աստված:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել