Ադրբեջանի այժմյան Օղուզ (մինչև 1991թ. Վարթաշեն*) քաղաքում գտնվող հայկական եկեղեցին անուշադրության հետևանքով կարող է վերջնականապես խոնարհվել:
Եկեղեցին ադրբեջանական աղբյուրներում թվագրվում է 19-դարով:
Ալիևյան վարչակարգի որդեգրած քաղաքականության համատեքստում Ադրբեջանի տարածքում հայկական եկեղեցու մասին խոսք լինել չի կարող (բացառությամբ Բաքվի հայկական եկեղեցին), ուստի եկեղեցին ներկայացվում է որպես աղվանական, մասնավորապես՝ քրիստոնյա ուտիների պատմամշակութային ժառանգություն:
Մինչև 1992թ. Վարթաշենի այս եկեղեցին նշվում էր որպես հայկական, սակայն քաղաքի հայության բռնի տեղահանումից հետո եկեղեցում սկսվել են «վերանորոգողական» աշխատանքներ, ինչի արդյունքում եկեղեցու պատերից ջնջվել կամ սվաղով փակվել են բոլոր հայկական գրություններն ու այն ամենը, ինչը կարող էր հուշել եկեղեցու իրական տերերի մասին: Միայն այդ ամենից հետո եկեղեցին սկսեց անվանվել աղվանական:
Քաղաքում քրիստոնեական ժառանգությունը թաքցնելու նպատակով եկեղեցու դիմաց բարձր պատ է կառուցվել:
*Քաղաքի անունը գրվել է -Թ- տառով՝ ՎարԹաշեն: