168.am-ը գրում է.
Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը հրամանագիր է ստոևագրել հունվարի 17-ին երկրում սգո օր հայտարարելու վերաբերյալ, հայտնում է երկրի ղեկավարի մամուլի ծառայությունը։ Պատճառը բեռնատար Boeing 747-ի ավիաաղետն է, որին զոհ է գնացել 35 մարդ։
Բեռնատար Boeing 747-ը, որը իրականացնում էր Հոնգկոնգ-Բիշքեկ չվերթը, կործանվել է հունվարի 16-ին՝ տեղի ժամանակով ժ. 07:30-ին։
Ինքնաթիռը կործանվել էր «Մանաս» օդանավակայանի մերձակայքում՝ փլուզելով մոտ 15 տուն։
Ղրղըզստանի վարչապետ Սորոնբայ Ժեենբեկովը ժամանել է դեպքի վայր։
Օդանավակայանը կվերսկսի իր աշխատանքը դեպքի վայրում փրկարարական աշխատանքների իրականացումից հետո։
Նյութի աղբյուր՝ https://168.am/2017/01/16/740736.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել