Մարդիկ, ովքեր ապացուցել են, որ անհնարին ոչինչ չկաNewmag.am-ը գրում է.

Լյուդվիգ Վան Բեթհովեն, Ալբերտ Էյնշտեյն, Սերվանտես. այս անունները ﬔզ ծանոթ են դեռ վաղ մանկությունից, սակայն քչերին է հայտնի, թե ինչպիսի դժվարությունների ﬕջով են այս մարդիկ ստիպված եղել անցնել: Նրանք հասել են հաջողության ﬕայն իրենց անկոտրում կամքի ուժի շնորհիվ:

Ներկայացնում ենք ձեզ մարդկային պատմություններ, որոնք ցույց են տվել աշխարհին, որ այն մարդկանց համար, ովքեր հավատում են իրենք իրենց, չեն կարող լինել անհաղթահարելի խոչընդոտներ:

ՌԵՅ ՉԱՐԼԶ

ray-charles

Ռեյ Չարլզը լեգենդար ամերիկացի երաժիշտ է, որ ստացել է 12 Գրեմմի: Իր տեսողությունը նա սկսել է կորցնել մանկության տարիներին, իսկ 7 տարեկանում ամբողջությամբ կուրացել է: Երբ Ռեյը 15 տարեկան էր, նրա մայրը մահացավ: Օրեր շարունակ տղան չէր կարողանում քնել, ուտել և խոսել: Նա վստահ էր, որ խելագարվելու է: Սակայն երբ դուրս եկավ դեպրեսիայից, հասկացավ, որ այդ ողբերգությունն ապրելուց և հաղթահարելուց հետո ինքը կարող է հաղթահարել ցանկացած խնդիր: 17տարեկանում Ռեյը սկսեց ձայնագրել իր առաջին սինգլները սոուլ, ջազ, ռիթմ և բլյուզ ոճերի ﬔջ: Այսօր նա մարդ-լեգենդ է: Նրա մահից հետո՝ 2004 թվականին, Rolling Stone ամսագիրը ընդգրկեց Ռեյ Չարլզին բոլոր ժամանակների 100 ﬔծագույն արվեստագետների ցանկում՝ 10-րդ համարի ներքո:


ՆԻԿ ՎՈՒՅՉԻՉ

15207

«Ինձ պետք չեն ոտքեր և ձեռքեր: Ինձ պետք է կյանքը: Եվ երբեք չհանձնվելու կարողությունը»: Այս սկզբունքը օգնել է Նիկ Վույչիչին դառնալ աշխարհի աﬔնահայտնի մոտիվացնող հռետորներից ﬔկը, ստանալ տնտեսագիտական կրթություն, ամուսնանալ, երկու երեխա ունենալ: Կամքի ուժը Նիկ Վույչիչը ստացել է իր մորից: Հարցազրույցներից ﬔկում Նիկը պատﬔլ է, որ հենց մոր խոսքերն են իր կյանքի հիﬓական ուղղությունը որոշել. «Նիկոլաս, դու պետք է խաղաս նորմալ երեխաների հետ, որովհետև դու նույնպես նորմալ ես: Այո, քեզ ինչ-որ բան պակասում է, բայց դրանք չնչին բաներ են»,- ասել է մայրը Նիկ Վույչիչին: Չունենալով ոտքեր և ձեռքեր՝ նա գրում է գրքեր, երգում է, զբաղվում է սերֆինգով, գոլֆ է խաղում, դասախոսություններ է կարդում աշխարհի տարբեր երկրներում, որպեսզի օգնի մարդկանց գտնել իրենց կյանքի իմաստը, բացահայտել իրենց կարողություններն ու տաղանդները և զարգացնել դրանք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել