«Երևանում կան գրդոնչիներ, առևտրականներ ու պուտանկեք»։ Այսպիսի վստահ պատասխան տվեց տաքսու վարորդն իմ այն հարցին, թե ի՞նչ է փոխվել մայրաքաղաքում վերջին տասը տարիների ընթացքում։
«Հայը դիմացինի լավը չի ուզում։ Նախանձում են իրար, վատություն անում, լավություն անելու փոխարեն աչքդ են հանում։ Ժողովուրդ չի մնացել։
Ւ՞նչ թասիբ, մաքրություն, ադաթ, ախպեր ջան, դրանք էլ չկան։ Վայրենի ազգ ա դառել։
Մորքուրիդ տղեն 3000 դրամ փող ա վերցնում պարտքով, երկու օրով, ու գիտի, որ դու պիտի լույսի փող տաս, էդ փողը հետ չի տալիս, ու դու լույսի փողը իրա պատճառով լրիվ չես մուծում, գալի անջատում են։ Դե էդքանից հետո գնա՛, բարեկամությու՛ն արա։
Եթե կարաս, տնեցիքիդ վերցրու ու տար ըստեղից, թող փրկվեն, ըստեղ ապագա չկա։ Էս անտեր երկիր ա, ըստեղ բարդակ ա։
Քաղաքը լիքը պուտանկա ա։ Պուտանկեն ասում ա՝ թող ինձ մեկը պահի, ես վերջին մարդն ըլնեմ, թե պուտանկություն անեմ։ Անում եմ, որ փող ունենամ, երեխուս պահեմ, մարդս գործ չունի...»։
Բարձրագույն կրթությամբ վարորդը, որին երկրի սխալ քաղաքականությունն է ստիպել նստել ավտոմեքենայի ղեկին՝ փակելով այլընտրանքի բոլոր տարբերակները նրա առջև, ոչ առաջինն է և ոչ վերջինը, ով նման ձևով կարտահայտվի։ Երկար ժամանակ պետք էլ չէ, որպեսզի մարդս տեսնի իրականությունը։
Իսկ իրականությունը հետևյալն է, համենայն դեպս, ինձ համար. տխուր և մռայլ մարդիկ՝ ծանրաբեռնված բազում խնդիրներով, համատարած գործազրկություն, աղբարկղների մեջ ինչ–որ բան որոնող «բոմժեր», անհեռանկար ապագա, արտագաղթ, հիասթափություն, ատելություն միմյանց ու երկրի նկատմամբ։
Ժամանակին իր սովորույթներով ապրող, կյանքում միշտ հետևողական լինող հայ ազգը կորցրել է ամեն ինչ։ Կոմունիստական Հայաստանում ապրող հայն ավելի ազատ էր իրեն զգում, քան հիմա՝ Հայաստանի անկախ հանրապետությունում, որովհետև նախկինում չկային սերժեր, սաշիկներ, դոդեր, լֆիկներ, մուկեր, նեմեցներ, քրեական անցյալ ունեցող նախարարներ, գեներալներ։ Համենայն դեպս, երկրում կարգ ու կանոն կար, դա հաստատ։
Ճիշտ է, ժամանակին չկար երշիկի և պանրի մի քանի տասնյակ տեսականի, հագուստի այսքան մեծ ընտրություն, 3, 4, 5, 6 և նույնիսկ 7 D ֆիլմեր, iPhone ու iPad և շատ–շատ այլ բաներ, որ կա հիմա, բայց ժամանակին գոնե չկային հոմոսեքսուալիստներ, լեսբիաններ, տրանսսվեստիտներ, որոնք, որքան էլ որ այդ միտքը չի ուզում տեղավորվել հայի գլխում, շատ հանգիստ «մեղմիկ» ժամանակ են անցկացնում «կոմայգու» շրջակայքում։ Փաստորեն, եթե կանգնում են, ուրեմն պահանջարկ կա։ Սրան էլ հասանք։
Նախկինում անկախ հանրապետություն չէինք կոչվում, բայց վստահորեն կարող եմ ասել, որ նախկինում 12-13 տարեկան ծխող երեխաներ անհնար էր տեսնել Օպերայի շրջակայքում, իսկ ես տեսա։ Եվ այդ ամենը անմիջապես Օպերայի տարածքը հսկող և անչափահասների վրա ընդհանրապես ուշադրություն չդարձնող ոստիկանների ներկայությամբ։
Երբ մտածում ես, հասկանում ես, որ ընդամենը 10-15 տարի է հարկավոր ջարդելու մի ամբողջ ազգի մեջքը, ջարդելու և ոչնչացնելու։ Գոռում ենք թուրքերի կատարած գենոցիդի մասին՝ մոռանալով, որ մեր երկրի ներսում նրա ստահակ իշխանություններն արդեն տասը տարուց ավել գենոցիդ են կազմակերպում սեփական ժողովրդի նկատմամբ։
Եվ էլ ի՞նչ կարելի է սպասել մի երկրի նախագահից, որը համարձակություն չունի պատասխանելու իր հայրենակցի՝ համաշխարհային ճանաչում ունեցող երգչի կոնկրետ հարցերին։ Երկու Սերժ, որոնցից մեկը, լինելով օտար երկրում, հարգում է իր հայրենիքը և ցավ ապրում նրա համար, իսկ մյուսը, իր կողքը հավաքելով մի խումբ ավազակների, կողոպտում է սեփական երկիրը ու ժողովրդին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել