Երևանում ու հանրապետության բոլոր մարզերում ձևավորվել են աշխատանքային խմբեր, որոնք դեկտեմբերի 23-ից մինչև հունվարի 8-ը առևտրի կենտրոններում, պարենային ապրանքի խանոսւթներում և մսի վաճառքի կետերում իրականացրել են վերահսկողության շրջայցեր, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը:
«Շրջայցեր են իրականացվել 816 տնտեսվարող սուբյեկտների մոտ, որոնցիցի 580-ում արձանագրվել են անհամապատասխանություններ: Հայտնաբերված անհամապատասխանությունների դեպքում իրացվող սննդամթերքը՝ միսը կամ մսեղիքը հանվել են շրջանառությունից ու տրվել են անհրաժեշտ ցուցումներ», - նշեց նա:
Վահե Դանիելյանի խոսքով՝ ծառայության շուրջօրյա թեժ գծին տոնական օրերին ստացվել է 163 զանգ, որոնցից 12-ը բողոք, իսկ 151-ը՝ խորհրդատվություն:
«ՍԱՊԾ-ն ՀՀ վարչապետի հանձնարարությամբ աշխատել է սահմանային վերահսկողության հատուկ ռեժիմով ու հերթապահությամբ՝ ապահովելով սննդամթերքի ներմուծման ու արտահանման անխափան ու արագ ընթացքը շաբաթ, կիրակի և տոնական օրերին», - ասաց Սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետը:
Նա ընդգծեց, որ միայն դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 8-ը ձևակերպվել է ծառայության ենթահսկման բեռների 160 հայտ, որոնցից 85-ը վերաբերել է ներմուծմանը, իսկ 75-ը՝ արտահանմանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



