Նյուզ Էյեմում նյութ եմ կարդում Զվարթնոցում ծվարած աֆրիկացիքի մասին։ Նյութը մի կողմ. սովորական նյութ ա: Նայում եմ նկարին, հասկանում եմ, որ էս նկարը ոչ մի կապ չունի նյութի հետ, ուղղակի երկու պատահական սևամորթի նկար են ցանցից գտել, դրել: Հիմի երկու բան չեմ հասկանում.

ա) ինչումն է ամեն նյութի տակ պարտադիր նկար դնելու իմաստը, եթե էդ նկարը չի արտացոլում կոնկրետ նյութն ու, էս դեպքում, կոնկրետ մարդկանց (օրինակ, ինչ իմաստ կա ավտովթարի մասին գրելուց մի հատ լրիվ անկապ մեքենայի նկար դնել, կամ սեքսի մասին գրելուց՝ մեծ դոշերով աղջկա... չնայած՝ չէ, մեծ դոշերով աղջկա մասով ասածս հետ եմ վերցնում), և

բ) բա որ պարզվի էս նկարում պատկերված տղերքը, ենթադրենք, Կոտ Դիվուարի «բոյ-բեզ-պռավիլի» չեմպիոններն են, «գուգլ իմաջ սերչ»-ով իրենց նկարը գտել են նյուզի կայքում, «գուգլը թրանսլեյթով» մի կերպ թարգմանել են ու հասկացել, որ հիմի իրենք «զվարթնոցի բոմժերն են» ու, հետևաբար, շամանի աղոթած նետ աղեղն առած գալիս են Հայաստան՝ լրագրողի միս ճաշակելու: Տեղ ունե՞ն: Կարծում եմ՝ հա:

Եթե Նյուզից կարդացող լինի՝ ասեմ, որ «նասինգ փերսընըլ». բոլորն էլ էս «տրյուկն» անում են:

Եսիմ, մետք էր, եկավ գլուխս, ասի գրեմ: Բա ֆեյսբուքն էլ ինչի՞ համար ա:

http://news.am/arm/news/98813.html

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել