Ցուլերին խորհուրդ չի տրվում այսօրվա համար մեծ ծրագրեր կազմել. Հունվարի 15-ի աստղագուշակ

life.panorama.am-ը գրում է.

Խոյ

Խոյերի համար կիրակին կարող է մի շարք թյուրիմացություններ պատրաստել: Հնարավոր է տոնուսի անկում, մանրուքների պատճառով գրգռվածություն: Հնարավոր են տատանումների, մոլորվածության րոպեներ: Զգացմունքներն ու մտադրություններն անկայուն են: Նախաձեռնությունները երկիմաստ հետևանքներ կունենան: Տեխնիկական, կենցաղային գործերում, կենդանիների հետ շփման ժամանակ խորհուրդ է տրվում պահպանել անվտանգության կանոնները:

Ցուլ

Ցուլերին խորհուրդ չի տրվում այսօրվա համար մեծ ծրագրեր կազմել: Օրը հետաքրքիր կանցնի, եթե մեկ երևույթում կարողանում եք տարբեր կողմեր տեսնել: Ընտրության, կասկածի, համեմատության առջև հայտնվելիս կարելի է երկարացնել անորոշության շրջանը. բացառված չէ, որ գործերում կամ հարաբերություններում դադարից օգուտ կամ հաճույք ստանաք: Դրական զգացմունքների աղբյուր կարող է դառնալ շփումը, ընթերցանությունը, տեղեկատվությամբ փոխանակումը:

Երկվորյակ

Երկվորյակներին չի հաջողվի արհամարհել տնային իրադրությունը: Օրը ստիպում է մտածել ավելի գործնական, մղում է ծնողների հետ շփման, բնակարանային, կենցաղային, ընտանեկան խնդիրների քննարկման: Կարելի է արագ պայմանավորվել մանրուքների շուրջ, իսկ բարդ թեմային նայել տարբեր դիտանկյուններից: Երկրորդ առանցքային շարժառիթը ձեզ համար կլինի տվյալ պահին ամենակարևոր թեման, նպատակը կամ խնդիրը:

Խեցգետին

Խեցգետիններին խորհուրդ չի տրվում հետաձգել կարճ ուղևորությունները, հրատապ հարցերով շփումները: Մարտավարությունը կհուշի իրավիճակը կամ սեփական ինտուիցիան: Այսօր արդյունավետ է մերձավոր շրջապատի հետ շփումը: Հարմար օր է նամակագրության, օգտակար գրականության ընթերցման համար: Կարող է պահանջվել այց դեղատուն կամ բուժհաստատություն: Հնարավոր է ստիպված լինեք զանգահարել ղեկավարությանը, գործընկերներին կամ ենթականերին:

Առյուծ

Առյուծներին խորհուրդ է տրվում բարձրացնել դետալների նկատմամբ ուշադրությունը. ծրագրերին կարող են խառնվել անկանխատեսելի հանգամանքներ: Որքան արագ նկատեք խոցելի տեղերը ձեր հաշվարկներում, այնքան արագ կձեռնարկեք բարդությունների կանխարգելման միջոցառումներ: Օրվա մթնոլորտը կարող է սասանել ձեր վստահությունը, կասկածներ սերմանել զգացմունքներում, վճարունակության, անվտանգության հուսալիության հարցերում:

Կույս

Կույսերն այսօր շփվող են, հեշտությամբ լեզու կգտնեն անհրաժեշտ մարդկանց հետ: Կախված տրամադրվածությունից և պահի պահանջներից՝ համոզիչ կերպով կհիմնավորեք ձեր կարծիքը գործնական վեճում: Օրը բարենպաստ է երկխոսության, նամակագրության, ծանոթության, դետալների ճշտման, երեխաների հետ շփման համար: Ոգևորության ալիքը կարող է այցելել այն Կույսերին, որոնք զբաղված են լրագրությամբ, նկարչությամբ, ծրագրավորմամբ:

Կշեռք

Կշեռքները ստիպված կլինեն ուշադրություն հատկացնել գործնական դետալներին և ոչ ակնհայտ փաստերին: Հնարավոր է ստիպված լինեք խորասուզվել հաշվարկների, կենցաղային կամ բժշկական նրբությունների մեջ: Անձնական հարաբերություններում կարող է բարձրացվել փոխադարձ հոգատարության կամ ծառայությունների թեման: Որոշ դետալներ կհաջողվի քննարկել տնեցիների հետ: Մասնագիտական նրբությունների ճշտման համար կարող է պահանջվել կապ հաստատել գործընկերների հետ:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել