Թայվան կղզում 16 հազար հավ է ոչնչացվել թռչնագրիպի վիրուսի պատճառովYerkir.am-ը գրում է.
 Թայվան կղզու Յունլին գավառում մոտ 16 հազար հավ է ոչնչացվել 2 շաբաթ առաջ  թռչնագրիպի վիրուսի բռնկման պատճառով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
 Թայվանի կենտրոնական տեղեկատվական գործակալության փոխանցմամբ՝ գրիպի բռնկումը հաստատվել է Մայլյաո ավանի թռչնաբուծարանում: Դրանից հետո ընտանի թռչունների նկատմամբ վերահսկողություն սահմանելու միջոցառումներ են ձեռնարկվել:
 Ավելի վաղ թռչնագրիպի վիրուս էր բռնկվել Յունլին գավառի եւս 4 ֆերմաներում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել