Մահացել է առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի կինըAysor.am-ը գրում է.
 Մահացել է առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի կինը՝ Նատալյա Ալթունյանը։ Նա 48 տարեկան էր։
 «Ցավով տեղեկացնում ենք, որ այսօր մահացել է առողջապահության նախարարի կինը», - Aysor.am-ի թղթակցին ասաց առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը։ Aysor.am-ի տեղեկություններով, Նատալյա Ալթունյանը տառապում էր ծանր հիվանդությամբ։ 
Aysor.am-ը ցավակցում է Ալթունյանների ընտանիքին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել