Երկրպագուներն արդեն ուրախացել են Բրիթնի Սփիրսի համար՝ կարծելով, որ 35-ամյա երգչուհին իր երջանկությունը գտել է 23-ամյա մոդել Սեմ Ասգարիի հետ, բայց նրա ընկերներն այլ կարծիքի են, հայտնում է newsyou.info-ն: Պարզվում է՝ Բրիթնիի մոտ շրջապատը կարծում է, որ նրա նոր ընկերը երգչուհու հետ հանդիպում է բացառապես փիարի համար. «Ոչ ոք նրան չի վստահում: Ի՞նչ սպասել մարդուց, որն առաջին հանդիպումից հետո սկսել է համատեղ սելֆիներ հրապարակել: Բրիթնիի ընտանիքը կարծում է, որ նա աշխատում է նրա հաշվին փառք ձեռք բերել»,- ասում է ներքին աղբյուրը:
Հիշեցնենք՝ Բրիթնի Սփիրսի և Սեմ Ասգարիի սիրավեպը սկսվել է անցած տարվա աշնան վերջին: Սիրահարները ծանոթացել են երգչուհու Slumber Party տեսահոլովակի նկարահանումների ժամանակ, որտեղ Ասգարին դերերից մեկն է խաղում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել