Էդ կարմիր գծերի ակտերը տարվա սկզբից կազմելուց առաջ, հարգելի պարոններ ու տիկիններ, պարզաբանեք, թե ինչու չի գործում էլեկտրոնային վճարումների պետական համակարգը, ու քաղաքացիներից խոնարհաբար ներողություն հայցեք պատճառված նեղության, անհարմարության, սեփական պարտավորություններն ու հանրային ծառայությունների դիմաց վճարումներն ուշացնելու և դրա հետ կապված վարչական պատասխանատվության ենթարկվելու ու քաշքշուկի համար... Չեմ ուզում մտածել, թե համակարգը հատուկ չի գործում վճարումներն ուշացնելու և վարչական ակտեր կազմելու նպատակով, որովհետև դա կլիներ հասարակական վտանգավորություն ունեցող չարամիտ հանցանք, պետական ենթակառուցվածքների սաբոտաժ, պետության դեմ հանցագործություն... Թե չէ ընկած թիթեռնիկ եք նկարում... Ի վերջո, էդ անտեր 12,000 դրամը, որ վճարում ենք, տվյալ օրացույցային ՏԱՐՎԱ համար ենք վճարում, և ըստ էության՝ կարևոր չէ, թե հունվարին կամ մարտին ենք վճարում... Քթի ծակը էս հարցում քաղաքապետարանին իսկի չի խանգարի...
© բառադիություն