Lragir.am-ը գրում է.
 ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը սատարում է Եվրամիության փլուզմանը, ինչը հնարավոր է տեղի ունենա միությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հետևանքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին տեղեկացրել է Daily Telegraph թերթը, վկայակոչելով ԵՄ-ում ԱՄՆ դեսպան Էնթոնի Գարդներին, ով շուտով վայր է դնելու իր լիազորությունները:
 «Կարծել, թե Եվրոպայի բաժանմանն աջակցելով մենք կկարողանանք գործել մեր շահերի շրջանակում, կլիներ լիակատար հիմարություն: Լինել Brexit-ի վառ աջակից` մեզ համար դա հիմարության գագաթնակետն է»,- ավելացրել է դիվանագետը:

 Գարդների խոսքով` ընտրված նախագահի թիմի անդամները եվրոպացի չինովնիկներից հետաքրքրվում են, թե մեծ Բրիտանիային որ երկիրը կարող է հետևել: «Հիմնականում տրվել է միայն մեկ հարց. «Հաջորդը որ երկիրը դուրս կգա ԵՄ-ից»,- ընդգծել է Գարդները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել