Մոսուլում 30 խաղաղ բնակիչ է զոհվելYerkir.am-ը գրում է.
 Իրաքյան Մոսուլում ավիահարվածի հետևանքով 30 խաղաղ բնակիչ է զոհվել. հայտնում է Газета.ру-ն:
 Հաղորդվում է, որ գրոհի թիրախն է եղել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների առաջնորդներից մեկի տունը: Գրոհի ժամանակ քաղաքի արևմտյան հատվածում երեք արկ է պայթել:
 Հաղորդվում է, որ առաջնորդը տանը չի եղել, սակայն զոհվել են նրա հարազատները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել