Անվտանգության ապահովման միջոցառումների շրջանակում Սիրիայի և Իրաքի հետ Թուրքիայի սահմանի երկայնքով կառուցվել է 330 կմ մոդուլային բետոնե պատ։
Թուրքիայի Գլխավոր շտաբում հայտարարել են, որ մոդուլային պատի շինաշխատանքների իրականացումն ավարտվել է։ Հարավային սահմանի ևս 191 կմ հատվածում ստեղծվել է ցանկապատ փշալարերից։
Շնորհիվ ձեռնարկված միջոցառումներին՝ վերջին տարում կանխվել է սահմանի անօրինական հատման 57 186 փորձ, ընդ որում խախտումների մեծ մասը (89.5 տոկոս) բաժին է ընկել Սիրիայի հետ Թուրքիայի սահմանին։ Ձերբակալվել է 424 641 մարդ՝ 74 երկրների քաղաքացիներ։ Սահմանախախտների մեծ մասը (390 336 մարդ) սիրիացիներն են։ Հաղորդվում է, որ ԴԱԻՇ-ին միանալ փորձող վարձկանների թիվը 2015-ի համեմատ նվազել է 7 անգամ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել