Ամերիկացի փոփ-երգչուհի Մադոննան հաստատել է, որ մասնակցելու է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ կանանց կազմակերպած երթին։ Այս մասին նա հաղորդել է Twitter-ի միկրոբլոգում։
Երգչուհին հրապարակել է նաև ինտիմ հատվածի լուսանկարը՝ Nike-ի տարբերանշանով։ Երգչուհու լուսանկարը հրապարակվելու է Nakid ամսագրում։ Լուսանկարի հեղինակը Մարիուս Սպերլիչն է։
Հայտնի է, որ Թրամփի դեմ երթին մասնակցելու են դերասանուհիներ Ջուլիանա Մուրը, Սկարլեթ Յոհանսոնը, Ֆրենսիս Մակդորմանդը, ինչպես ն աև երգչուհիներ Շերը, Քեթին Փերին։ Ակցիան տեղի ունենանլու Թրամփի երդմնակալության հաջորդ օրը՝ հունվարի 21-ին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել