Ամռան ընթացքում, երբ քաղաքական սեզոնը Հայաստանում համարվում է փակ, տեղի էր ունենում մի շատ կարևոր գործըթնաց, որն առաջին հայացքից քաղաքացիներին կարող է այնքան էլ չմտագոհել, սակայն քաղաքական դաշտի կայացվածության ու ընտրությունների վերահսկողությունը ավելի մատչելի դարձնելու տեսանկյունից շատ կարևոր էին։ Խոսքը ՀՀ նոր ընտրական օրենսգրքի մասին քննարկումներն էին ընդդիմության ու իշխանության միջև։ Ինչպես գիտեք, ընտրվել էր 4+4+4 ձևաչափը, որն իր մեջ ներառում էր քաղհասարակության, ընդդիմության ու իշխանության միջև լայն մասշտաբի քննարկումներ, որոնք պետք է երևան հանեին կողմերի պահանջները, առաջարկներն ու մտահոգություններն, ու որի արդյունքում պետք է մշակվեր ամփոփիչ նոր ընտրական օրենսգիրքը։ Ճիշտ է, քննարկման մի ժամանահակատվածում քաղհասարակությունը հրաժարվեց քննարկումներից, քանի որ քաղաքացիական դիտորդների վերաբերյալ սահմանափակումները, ըստ իրենց, այդպես էլ չեն վերացվել, սակայն ընդդիմության ու իշխանության միջև որոշակի համաձայնությունների արդյունքում Հայաստանն այժմ ունի նոր ընտրական օրենսգիրք։ Միանշանակ այս օրենսգրքի ամենագլխավոր ձեռքբերումներից մեկը ընդդիմության ներկայացուցիչներին ավելի լայն հնարավորություններ տալու մեջ է, մասնավորապես՝ ընտրական ցուցակների հրապարակումը քվեարկությունից հետո։ Սա այն խնդիրն է, որի վերաբերյալ ընդդիմությունը տարիներ շարունակ պայքար է մղում ու արդյունքի չէր հասնում։ Սա էլ իր հերթին դառնում էր շահարկումների թեմա մի ամբողջ քաղաքական ցիկլի համար։ Այժմ դիտորդները ընդդիմության ներկայացուցիչներն անմիջապես քվեարկությունից հետո հնարավորություն են ստանում ստուգելու ցուցակները, այսինքն՝ ստուգել այն մարդկանց անունները, ովքեր քվեարկել են։ Շահարկման ու բողոքարկման հիմնական թեման այն է, որ հանգուցյալները, Հայաստանում չբնակվող ու չգրանցված մարդիկ ընտրությունների արդյունքում և՛ քվեարկում էին, և՛ լինում գրանցված։ Այժմ դա չի լինելու։ Հետևաբար այդ «գործիքակազմից» իշխանությունը, փաստորեն, զրկվում է։ Բացի այդ՝ նոր, փոփոխված սահմանադրությունը կուսակցություններին լայն հնարավորություն է տալիս ավելի ռեալ կերպով արտահայտված լինելու գալիք պառլամենտում, և բարեհաջող ընտրակամպանիա կազմակերպելու պարագայում եթե ոչ այս, ապա հաջորդ պառլամենտում ընդդիմությունը լավ հնարավորություն է ստանում խորհրդարանում բավականին ծանրակշիռ ներկայացվածություն ունենալու համար։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: