Համբույրը զոռով չէ...Համբույրին ժամանակ և սահման չկա..
Համբուրում են այն ժամանակ, երբ ուղղակի մոտ լինելը քիչ է,
երբ երկու մասնիկ ցանկանում են միաձուլվել և այդ պահը վերածել
հավերժության...Եվ այդ պահին կորչում են բոլոր վատ մտքերը, ողջ
դառնությունն և հիասթափությունը, այդ պահին դու ամբողջովին երջանիկ ես,
այդ պահին քեզ ոչինչ հարկավոր չէ, այդ պահին դու կարծես երկնքում լինես,
այդ պահին դու իսկապես ապրում ես:
Այդ պահին քեզ միայն նա է հարկավոր՝ միայն զգալ դիմացինի սրտի տրոփումը, որը հազարապատիկ անգամ արագանում է սիրելիին հպվելիս և զգալով անմոռանալի շուրթերի համը,
նրա բույրը, երբ շշնջում է քո ականջին, թե որքան մեծ է իր սերը քո հանդեպ..
Երբ ժամանակը միայն ձերն է, և նա համբուրում է քո շուրթերը, և աշխարհը
պայծառանում է այդ պահին, և այդ պահը ցանկանում ես վերածել հավերժության ...
Հ.Գ. Սիրում եմ այս շուրթերը...