Հարգելի կանայք և աղջիկներ, մայրեր և քույրեր, շնորհավորում եմ ձեզ գարնան առաջին տոնի կապակցությամբ, որն արդարացիորեն նվիրված է գեղեցիկ սեռին։ Կցանկանայի, որ յուրաքանչյուր կնոջ կյանքում ամեն օրը մեր` տղամարդկանց շնորհիվ վերածվեր տոնի, սակայն մարտի 8-ը կոչված է մեկ օրով բոլորին համախմբելու մեկ միասնական գաղափարի շուրջ, որի հիմքը սերն ու գեղեցկությունն են, որոնք գուցե օբյեկտիվ պատճառներով, բայց ամեն օր ապացուցել չի ստացվում։ Լինելով քաղաքական գործիչ` ուրախ եմ, որ քաղաքականության մեջ նույնպես նկատելիորեն մեծացել է կանանց դերը, դրա վառ օրինակը հենց մեր երկրի օրենսդիր ու գործադիր մարմիններում բազմաթիվ կանանց ներգրավվածությունն է, որոնք ոչ միայն չեն զիջում տղամարդկանց, այլ երբեմն նույնիսկ գերազանցում են։ Պարբերաբար շփվելով երիտասարդների և ուսանողների տարբեր շերտերի հետ` ես վստահ եմ, որ այս սերնդի մեջ խելացի, ձգտող ու պարկեշտ աղջիկները իրենց ուրույն տեղն են զբաղեցնելու ոչ միայն մեր երկրի զարգացման, այլև ապագայում նրա կառավարման համակարգում։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ և միանում բոլոր բարեմաղթանքներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել