«Որակյալ» իշխանություն ունենալու համար անհրաժեշտ է ունենալ նման բնույթի քաղաքացիներ, իսկ այդպիսիք «հայտնվում» են այն ժամանակ, երբ դադարում են օրվա հոգսերի բեռը կրելուց և հնարավորություն են ստանում բարձրացնելու իրենց կրթական մակարդակը, իսկ այդպիսի քաղաքացիներ ստանալու համար անհրաժեշտ է ժամանակ և համառ աշխատանք: Բայց քանի որ այսօր մեզանում բացակայում են բոլոր այդ նախապայմանները, ապա ամենաժողովրդավարական և ամենաօրինական ընտրություններ կազմակերպելու դեպքում «կստանանք» գառան մորթի հագած գայլերի` պոպուլիստների ու կեղծ բարերարների իշխանություն, ինչը շատ ավելի ծանր կլինի, քան այսօրվա անօրինական իշխանությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: