Ձեզ ենք ներկայացնում կրծքի ցավի 8 տեսակներ, որոնք պետք է մտահոգեն: 
Related image

1. Կաթնածորանի խցանում

Եթե ձեր կրծքում հայտնաբերել եք խտացում, այն բորբոքված է թվում, ցանկացած հպում ցավ է առաջացնում, դա կարող է կաթնածորանի խցանում լինել: Անմիջապես բժշկի դմելու դեպքում այս հիվանդությունը բավական արագ է բուժվում հակաբիոտիկների միջոցով:

2. Հորմոններ

Շատ կանանց ծանոթ է այդ ցավը դաշտանային ցիկլից առաջ՝ կուրծքը ցավում է աննշան հպումից անգամ: Եթե այդպիսի զգացողությունները կապված չեն դաշտանային ցիկլի, նախադաշտանադադարի կամ հորմոնալ հակաբեղմնավորիչներ օգտագործելու հետ, պետք է դիմեք բժշկի և ստուգեք հորմոնները:

3. Վարակ

Մաստիտը կամ կրծքագեղձի հյուսվածքի բորբոքումը կարող է առաջանալ կնոջ ցանկացած տարիքում: Ամենից հաճախ դա տեղի է ունենում կերակրող մայրերի դեպքում, բայց վարակ կարող է առաջանալ վնասվածքի կամ մազերի ֆոլիկուլի արգելափակման դեպքում: Սովորաբար այս հիվանդությունն ուղեկցվում է այտուցով և կարմրությամբ, կուրծքը ցավոտ է արձագանքում հպմանը: Այս ախտանիշերի դեպքում բժշկի դիմեք:

4. Հղիություն

Երբեմն կրծքի ցավը նշան է, որ շուտով մայր եք դառնալու: Կրծքի ցավը հղիության առաջին նշաններից է, որը կարող է առաջանալ արդեն առաջին շաբաթում:

5. Կիստա

Եթե ոչ մեծ կոշտացում եք զգացել, պետք չէ խուճապի մատնվել, դա կարող է պարզապես կիստա լինել: Դրանք հեղուկով լցված ոչ մեծ խոռոչներ են, սովորաբար վտանգավոր չեն, բայց բժշկի պետք է դիմել վարակը կամ չարորակ գոյացությունը բացառելու համար:

6. Կոֆեինի ավելցուկ

Գիտնականներն ապացուցել են, որ սուրճը կարող է բորբոքում առաջացնել և կրծքի բարձր զգայնության պատճառ լինել: Փորձեք սուրճը բացառել գոնե նախադաշտանային շրջանում, ավելի լավ է՝ այն փոխարինեք խոտաբույսերով թեյով:

7. Նեղ կրծկալ

Ոչ մի դեպքում նեղ ներքնազգեստ մի կրեք և միշտ փորձեք գնելուց առաջ:

8. Դա ինչ-որ լուրջ բան է

Ամենից հաճախ կրծքի ցավը վտանգավոր բանի նշան չէ: Կրծքագեղձի քաղցկեղը, օրինակ, գործնականում միշտ անցավ է ընթանում: Բայց հազվագյուտ դեպքերում կրծքի ցավը և ավշահանգույցների մեծացումը կարող է լիմֆոմայի ախտանիշ լինել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել