Yerkir.am-ը գրում է.430 կգ կշռող պակիստանցի Արբաբ Հիզեր Հայաթը իրեն հռչակել է աշխարհի ամենաուժեղ մարդը, նաեւ ցանկություն հայտնել պատմության մեջ մտնել որպես ժամանակակից Հերկուլես, գրում է Daily Mail–ը։
25-ամյա տղամարդը պատմել է, որ մտադիր է պրոֆեսիոնալ ռեսթլեր դառնալ ու պաուերլիֆթինգի չեմպիոն։ «Դա ընդամենը ժամանակի հարց է»,- նշել է նա։
Հալքի խոսքով, այսպես են հայրենակիցները անվանել Հայաթին, ինքը շնորհակալ է աստծուն իր կազմվածքի համար ու կցանկանար ավելի գեր լինել։ Դրա համար տղամարդը օրական 10 հազար կիլոկալորիա է օգտագործում՝ մասնավորապես նախաճաշին ուտում է 36 ձու, օրվա ընթացքում՝ ավելի քան երեք կգ միս ու մոտ 5 լիտր կաթ։
Հայաթի հասակը 190 սմ է։ Պակիստանցու խոսքով ինքը քաշի հետ կապված որեւէ առողջական խնդիր չունի։
Աշխարհի ամենաուժեղ մարդն է համարվում ամերիկացի Բրայան Շեուն։ Չեմպիոնը որոշվում է Worlds Strongest Man ամենամյա մրցույթով։ Իսկ ամենածանր տղամարդը Սաուդյան Արաբիայում ապրող Հալիդ Մոհսեն Շաարին է ։ Նա կշռում է 610 կգ։
Նյութի աղբյուր՝ http://www.yerkir.am/news/view/120908.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



