Մի անգամ Մուհամեդ Ալին տեսնում է իր աղջկան՝ Հաննային, բաց հագուստով, որի մեջ ընգծված երևում էին նրա մեջքը, ոտքերը և այլն, ու ասում.
-Հաննա, աշխարհում ամեն մի արժեք, ինչ ստեղծված է Աստծո կողմից, պետք է փակ լինի և դժվար հասանելի: Երբևէ գտե՞լ ես ադամանդներ ճանապարհիդ: Նրանք գետնի տակ են, խորը, խորը, որին հասնելու համար մարդուց իսկապես շատ մեծ ջանքեր են պահանջվում:
Որտե՞ղ ես գտել մարգարիտներ: Այն նույնպես շատ խորն է, բայց արդեն օվկիանոսի տակ՝ փակված փափկամորթի բերանում: Որտե՞ղ ես գտել ոսկի:
Ոսկին նույնպես հնարավոր է հանել մեծ ջանքերի շնորհիվ, բայց երբեք հեշտությամբ այն չի տրվում մարդուն:
Հիշիր, քո մարմինն ավելի սուրբ ու թանկ է, քան ադամանդն ու մարգարիտը, որն անգամ տեսնելը շատ ջանքեր է պահանջվում:
Անհասանելի եղիր և ավելի նվիրվածներին կգտնես:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=592675154095825&set=a.452613561435319.117877.430571320306210&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել