Image result for ՀՀ-ում ԱՄՆ դեսպանՀՀ-ում ԱՄՆ դեսպանը ներողություն է խնդրել, որ իր մեքենան կայանված է եղել հետիոտնի անցման համար ոչ թույլատրելի վայրում։ Իհարկե, ապրի դեսպանը, բայց գիտեք՝ ինչի ա դեսպանը ներողություն խնդրում, քանի որ իրանց երկրում մի դիվանագետ տենց բան աներ մինչև պաշտոնական նոտա կհղեին։
Գիտեք՝ ինչի ա ներողություն խնդրել, քանի որ իրանց երկրում ընդունվածա, որ դիվանագետը պարտավոր է հարգել իրենց քաղաքացիներին, իրենց երկիրը ու օրենքները։
Կարճ ասած՝ մարդը տեսել ու սովորելա, այլ երբ մեր երկրի ԱԳՆ-ն էլ գոյություն ունենար ու դուխով սաղին տռաս հաներ, ապա դաժե սենց դեպք չէր լինի, որ մի հատ էլ ներողություն խնդրեր։
Ցավոք, մենք սկի մեզ չենք հարգում ու մենք մեր երկիրը ու օրենքները չենք հարգում (ամենաթեթև չինովնիկից մինչև ամենավերևներ), ուր մնաց դիվանագետները հարգեն։
Հ.Գ. Դուք տեսնեք, թե արտերկրի մեր դիվանագետները ինչ համեստ են պահում այդ երկրում, քանի որ այլընտրանք չունեն, բայց արի ու տես, որ մեր երկրում կարան թքեն մեր օրենքների վրա ու, եթե բախտներս բերի, որ դաստիարակված դիվանագետ լինի, միգուցե ներողություն խնդրի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել