Related imageԴԱՀԿ համակարգի բացերը պատճառ են դարձել, որ հարկադիր կատարողների գործողությունների վերաբերյալ դժգոհություն արտահայտեն և՛ պարտատերերը, և՛ պարտապանները: Պարտատեր քաղաքացիների օգտին կայացված դատական ակտերի կատարումը կատարվում է չարդարացված երկար ժամկետներում կամ ոչ պատշաճ:
Պարտապանների համար առաջանում են որոշակի բացասական հետևանքներ՝ պայմանավորված նրանով, որ վերջիններս ուշ են ծանուցվում կատարողական գործողությունների մասին: Օրինակ՝ պարտապանի հաշիվները դրվում են արգելանքի տակ, այն դեպքում, երբ վերջինս ունի բանկի առջև պարտավորություններ: ԴԱՀԿ-ի կատարողական գործողությունների արդյունքում պարտապանները հաճախ զրկվում են իրենց միակ բնակարանից և հայտնվում են փողոցում:

ԴԱՀԿ գործելակերպի արդյունքում հատկապես բողոքի մեծ ալիք է բարձրացել վարորդների շրջանում, ովքեր տուգանքների մասին պատշաճ ժամկետներում չեն ծանուցվում, իսկ իրենց գույքը դրվում է կալանքի տակ:

Իր գործունեության 100 օրվա ընթացքում Կառավարությունն անդրադարձավ հանրային դժգոհություն առաջ բերած այս խնդրին և փորձեց առաջարկել օպտիմալ լուծում: Այն է՝ ԴԱՀԿ-ի ծառայողի կողմից պարտապանին կարճ հաղորդագրության (sms) միջոցով գույքի վրա արգելանք դնելու մասին ծանուցման համակարգի գործարկում: Ավելին՝ նախատեսվում է օրենսդրորեն սահմանափակել պարտապանի պարտավորությունների հարկադիր կատարման ժամանակ վերջինիս միակ կացարանից զրկվելու հնարավորությունը:

Ակնկալվում է, որ ԴԱՀԿ կառույցի գործունեությունը ցածր վարկանիշ ունեցող, դանդաղ գործող դատական ակտերի հարկադիր կատարման համակարգից վերածվի արագ և արդյունավետ գործող համակարգի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել