Panorama.am-ը գրում է.
 ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի այսօրվա ասուլիսի  ժամանակ լրագրողներից մեկը հարցրեց, թե վարչապետը օլիգարխների հետ լեզու գտնո՞ւմ է, օրինակ կարո՞ղ է ասել՝ շաքարի գնին ձեռք չտաք կամ ալյուրի գինը մի թանկացրեք:
 Վարչապետը հարցին հարցով պատասխանեց. «Իսկ դուք համարում եք, որ դա իմ գործառո՞ւյթն է»: Այնուհետև ավելացրեց.  «Օլիգարխների հետ ինձ շատ հանգիստ եմ զգում, ապահով: Ես չգիտեմ այդ բառի տակ ինչ եք դնում, ապահով»: Կարեն Կարապետյանի խոսքերով՝ կարագի, ալյուրի գները թանկացել են, սակայն ոչ ահագին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել