Վաղը սքանչելի օր է...
Կնոջ քիմիան – ի՜նչ նյութեր, ի՜նչ հորմոններ է ստեղծում կինը իր ներկայությամբ – քո արյան մեջ: Տղամարդկային արյունը իր ուղեղի արտադրությունն է, նրա հորմոնները իր տրամաբանությունից ու դատողությունից են ծնվում – այդքան անսիրտ ու չոր նյութեր այս Տիեզերքում հայտնի չեն: Բայց մոտենում է Կինը – տղամարդը սկսում է մարդանալ, աչքերը կենդանանում են, սրտի մեջ թրթիռներ են ծնվում, և երջանկության հորմոնները սկսում են լցվել արյան մեջ: Կնոջ ալքիմիան – նա այս մոլորակի անսիրտ տղամարդուց վերջը Մա՜րդ է ստանալու…
Հղի կինը … Նրա մարմինը ակնթարթորեն զգում է, որ ինքը հղի է – պատմություններ եմ լսել, որ հղիության առաջին իսկ օրը կինը զգում է, որ իր մեջ նոր կյանք է սկսվել: Հղիությունը կնոջ աստեղային ժամն է – նա սկսում է գեղեցկանալ, բայց դա ուրի՜շ գեղեցկություն է: Մաշկը գունատվում է, աչքերի փայլը մի քիչ պակասում է, բայց մի ուրի՜շ խաղաղություն է լինում աչքերում… Դեմքի գծերը կլորանում են ու կորցնում նրբությունը, բայց մի ուրի՜շ հմայք է լինում դեմքին: Հղի կինը Արարչի դեսպանն է… Չէ՜, ի՞նչ դեսպան, նա հենց ինքը Արարի՜չն է:
Նոր մայրացած կինը – մարմինը դեռևս վերք է, շունչը` տամուկ, աչքերը հոգնած են ու անսեր, խեժը սկսում է բուրել… Այս սրբության առջև ամաչում ես, որ երբևէ նրան … ցանկացե՜լ ես:
Ինձ նայեցիր մեղմ ու անսեր,
Թույլ ժպտացիր իմ քնքշանքին,
Ես հպեցի շուրթերս չոր
Կնոջ այրող տառապանքին…
Սիրելինե՜ր, շնորհավորում եմ ձեր տոնը: Մի ապուշացած քաղաքակրթություն ձեր հույսին է…
Փրկեցե՜ք մեզ…
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/levon.drnoyan/posts/4022326617068
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել