Nout.am էլեկտրատեխնիկայի խանութը ֆեյսբուքի էջում հայտարարություն է արել այն մասին, թե ինչքան վատ է, երբ հայերը նոթբուք կամ այլ տեխնիկա են պատվիրում արտասահամանից։ Չգիտեմ, թե ինչն է նրանց մղել նման հայրենասիրական զեղումներով տեքստ գրելուն, բայց որ այն աբսուրդ է, հասկանալի է նույնիսկ տարրական դպրոցի աշակերտին։ Հիմա ի՞նչ. եթե ես Ամերիկայում բարեկամ ունեմ, ով կարող է ինձ համար մի քանի անգամ ավելի էժան ապրանք բերել, քան նոթ.ամ-ում է, ի՞նչ ա, պիտի նստեմ իրենց եկամտի մասին մտածեմ ու իմ գրպանին կպնե՞մ։ Տվյալ տեքստը ապացուցում ա, որ նշված խանութի մարքեթոլոգները գործից բան չեն հասկանում։ Նման ձևով մի հայտնի տաքսի ընկերություն էլ փորձեց սպառողների սիրտը շահել, բայց արդյունքն իրեն չարդարացրեց։ Ե՞րբ պիտի հասկանան մարդիկ, որ պիտի աշխատեն, մարդկանց գոհացնեն, ոչ թե շեշտադրեն հայրենասիրությունն ու եսիմ ինչեր։