Armtimes.com-ը գրում է.Լրագրողների հետ հանդիպմանն այսօր վարչապետ Կարեն Կարապետյանը հունից դուրս եկավ եւ չթաքցրեց դա: Լրագրողները բանանի ներկրման մենաշնորհի վերաբերյալ խաչաձեւ հարցեր տվեցին վարչապետին, բազմաթիվ դիտարկումներ արեցին՝ ընդգծելով, որ մինչ օրս բանան ներկրողին խոչընդոտած անձի նկատմամբ քրեական գործ չի հարուցվել:
«Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ձեր հաղորդագրությունների (նկատի ունի մամուլի հրապարակումները, որոնք քրեական գործ հարուցելու համար կարող են հիմք հանդիսանալ) հիման վրա գործ հարուցեր ի՞նչ ապարատ պետք է պահեր: Որ թերթը բացես, դուք անպայման գրում եք, որ ես տարեկան այսքան եկամուտներ ունեմ ապօրինի: Ես այնքան եմ կարդացել իմ եկամուտների մասին… հիմա դուք պատկերացրեք ամեն նման գրածով այս մարդուն կանչեն ասեն՝ հլը մի հատ ապացուցի, որ դու չունես, ո՞ւր կհասնի: Կամ ի՞նչ ոստիկանական ապարատ պետք է ունենալ: Այ հարազատներ ջան, այ ընկերներ, ընկերուհիներ ջան, լինելով ՀՀ քաղաքացիներ դուք էլ կողմնորոշվեք, թե որոնք են ձեր համար կարեւոր»,- ասաց վարչապետն ու նշեց, թե ինքը տեղյակ չի՝ խոչընդոտներ եղել է բանանի ներկրման հարցում, թե՝ ոչ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Նյութի աղբյուր՝ http://www.armtimes.com/hy/article/100915
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



