Hraparak.am-ը գրում է.
 Բազմիցս գրվել է, որ շատ դպրոցներում տնօրենների մրցույթները ամիսներով, անգամ տարիներով անհիմն պատճառներով չեղյալ են համարում այն պատճառով, մինչեւ իրենց «մարդը» հավաստագիր ձեռք կբերի, կամ էլ այլ թեկնածու ասպարեզ կգա: Այս խնդիրը կարծես թե կրթության նախարարությանը այդքան էլ չի հուզում, նախարար փոխվեց, սակայն խնդիրը մնաց։ Վերջին թարմ օրինակն այն էր, երբ նախարարության կայքից չգիտես ինչպես հայտարարություն անհետացավ, դրան ոչ ոք ուշադրություն չդարձրեց, անգամ մեր հրապարակումից հետո որեւէ մեկի մոտ հարց չառաջացավ, թե որտեղ է անհետացել հայտարարությունը, այնինչ Աբովյան քաղաքի թիվ 4 ավագ դպրոցում պնդում են, որ հայտարարությունը ճիշտ ժամկետում ուղարկել են, իսկ նախարարությունից՝ հերքում: Ինչեւէ, դեկտեմբերի 26-ին Աբովյան քաղաքի թիվ 4 ավագ դպրոցում տնօրենի թափուր տեղի համար անցկացվող մրցույթը չկայացավ, այն հետաձգվեց դեկտեմբերի 29-ին, որը եւս տեղի չունեցավ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել