1. Նախ խոսեք սեփական սխալների մասին, իսկ հետո արդեն քննադատեք զրուցակցին։
2. Վիճաբանության ժամանակ հաղթողներ չեն լինում: Խուսափեք վեճերից, ինչպես կաշխատեք փրկվել երկրաշարժից կամ բոժոժավոր օձի հետ հանդիպումից։
3. Եթե դու ունես կիտրոն, դարձրու այն լիմոնադ:
4. Դուք կարող եք 2 ամսվա ընթացքում ավելի շատ բարեկամներ նվաճել՝ ուրիշներով հետաքրքրվելով, քան 2 տարվա ընթացքում՝ ջանալով հետաքրքրել ուրիշներին սեփական անձով։
5. Դեպի մարդու սիրտ տանող ամենաստույգ ուղին նրա հետ զրույցն է այն մասին, ինչը նա ամենից շատ է գնահատում։
6. Ներշնչեք ձեր զրուցակցին իր նշանակալիության գիտակցությունը և արեք այդ անկեղծորեն։
7. Խոսքային մենամարտում ցանկացած մարդու, անկախ նրա մտավոր զարգացումից, գրեթե անհնար է ստիպել փոխել իր կարծիքը։
8. Թյուրիմացությանը կարելի է վերջ տալ ոչ թե վիճաբանությամբ, այլ միայն տակտով, դիվանագիտությամբ, բարյացկամությամբ և զրուցակցի տեսակետը հասկանալու կարեկցական զգացմամբ։
9. Մարդկանց պետք է սովորեցնել այնպես, ասես նրանց չեք սովորեցնում: Եվ անծանոթ բաները պետք է մատուցել մոռացվածների նման։
10. Հարգանքով վերաբերվեք ձեր զրուցակցի կարծիքին: Երբեք մարդուն մի ասեք, որ նա իրավացի չէ։
11. Կարեկցանքով վերաբերվեք ուրիշների մտքերին և ցանկություններին։
12. Կոչ արեք ավելի ազնիվ մղումների։
13. Որպեսզի հոգով ուժեղ և համարձակ մարդկանց հակեք ձեր տեսակետին, մարտահրավեր նետեք նրանց, դիպեք զգայուն թելերին։
14. Զրույցը սկսեք զրուցակցի արժանիքները գովելուց և անկեղծորեն գնահատելուց։
15. Ուրիշների սխալները ցույց տվեք ոչ թե ուղղակի, այլ անուղղակի ձևով։
16. Զրուցակցին հարցեր տվեք ինչ-որ բան հրամայելու փոխարեն։
17. Մարդկանց համար բարի համբավ ստեղծեք, որը նրանք կջանան արդարացնել։
18. Հասեք այն բանին, որ մարդիկ ուրախությամբ անեն այն, ինչ դուք եք առաջարկում։
19. Պետք չէ քննադատել և կշտամբել։ Եղեք սիրալիր։
20. Ելույթ ունենալու կարողությունը հռչակավոր դառնալու ամենակարճ ուղին է։ Այն մարդուն պահում է ուշադրության կենտրոնում և մի գլուխ բարձրացնում է ամբոխից։ Իսկ նրան, ով կարողանում է լավ խոսել, սովորաբար վերագրում են այնպիսի արտասովոր հատկություններ, որոնցով իրականում նա օժտված չէ։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/vigen.zargaryan/posts/516893788349029
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել