Գարունն արդեն իրականություն է, իսկ Դուք, սիրելի լեդիներ, ժամանակն է, որ թարմացնեք Ձեր օծանելիքների տեսականին: Ձեզ ենք ներկայացնում նոր բույրեր, որոնք իրենց յուրօրինակ երանգներով Ձեզ աննկատ չեն թողնի շրջապաում: Les Exclusifs de Chanel հավաքածուն իր մեջ ներառում է շուրջ 15 տեսակի բույրեր, որոնց շարքում կան նաեւ բոլորովին նորերը, որոնց արժի ուշադրություն դարձնել:
Thierry Mugler: Մշտապես մտել է օծանելիքների պատմության մեջ շնորհիվ իր հեղափոխական բույրի:

Jo Malone: Երկու տարի առաջ այն մեզ գրավում էր իր թեյի բույրով, հիմա Sugar & Spice հավաքածուի նոր բույրերով: Հերթը հասել է քաղցր նրբերանգներին, որոնց անհնար է դիմակայել:

Van Cleef & Arpels: Այս օծանելիքի նոր տարբերակները՝Feerie, Feerie Spring Blossom, իրենց բույրով կհիշեցնեն գարնանային բնություն:

House of Sillage: Սա եւս նորություն է, որն ունի բուլղարական վարդի բույր:

Blumarine: Սա այն բույր է, որն ուղղակի սիրային էմոցիաներ կառաջացնի Ձեր հանդեպ:

Kiehls: Այս բույրը կար դեռ աշնանը, սակայն ներկայացված է նաև գարնան համար նախատեսված հավաքածուի մեջ:

Chloe: Այս բույրի նոր տարբերակը՝ See by Chloe, հատկապես երիտասարդ լեդիների համար է նախատեսված:

Jul et Mad: Օծանելիքը կա արդեն 2012 թ-ից, ունի իր մեջ թուրինջի նոտաներ:

Kinski The Fragrance: Օծանելիքն ունի սեւ հաղարջի բույր:

Diptyque: Օրիգիալ բույր, որն իր մեջ ունի կիտրոնի նոտաներ:

Chanel: Դասական օծանելիք է, որի մեջ կան տարբեր ծաղիկներից ստացված բույրեր:

Nina Ricci: Սրա երրորդ տեսակը՝ Nina LEau, ունի մրգային բույր:

Byredo: Կրեատիվ բույր է եւ շատ յուրահատուկ:

Estee Lauder: Հավաքածուի մեջ կան տարատեսակ ծաղիկների բույրեր:

Սկսեք գարունն այս օրիգինալ ու թարմ բույրերով:



