Վերջին շրջանում գունավոր մետաղների գների աճը որոշ հույսեր էր ներշնչում կառավարությանը, թե առաջիկայում դա կարող է փոքր-ինչ բարելավել բյուջեի մուտքերի մակարդակը, սակայն մետաղների գները կրկին սկսել են նվազել։
2016-ի հոկտեմբերի վերջերից սկսեցին աճել պղնձի գները և մեկ տոննայի գինը 4600 դոլարից դեկտեմբերի սկզբին հասավ ընդհուպ մինչև 6000 դոլարի։ Իսկ ՀՀ-ից արտահանվող ապրանքների մեջ շատ մեծ տեղ է զբաղեցնում հենց պղնձի խտանյութը` հատկապես սև պղինձը: Մասնավորապես ՀՀ հյուսիսային և հարավային հատվածում հիմնական զբաղվածությունն ապահովում են լեռնամետալուրգիան` Ալավերդի, Թեղուտ, Ախթալա, Ագարակ, Քաջարան: Սա բերում է նրան, որ աճում են հանքարդյունաբերության ձեռնարկությունների վճարած հարկերը։
Տարեսկզբին որոշակի դրական միջավայր է ձևավորվել արտաքին հատվածում։ Անցած տարեվերջից միջազգային շուկայում նկատվող դրսևորումների` հիմնական գործընկեր երկրների, մասնավորապես ՌԴ տնտեսության մեջ և ֆինանսական շուկայում տիրող նպաստավոր իրավիճակի մասին է։
Մետաղների գների կայունացումը հիմնականում կապակցված է Չինաստանի հետ, որը դեռ 2016-ից սկսել էր բյուջետային խթանման ծրագիրը, որպեսզի աջակցի շինարարական ոլորտին:
Պղնձի և նավթի գներն անցած տարի գտնվում էին գնանկումային փուլում։ Տարվա ընթացքում դրանք կարծես հասան հատակին։ Ավելին՝ տարեվերջին նույնիսկ բավականաչափ բարձրացան և այժմ էլ պահպանվում են նույն մակարդակում։
Ակնկալվում է, որ այդ միտումը կշարունակվի նաև 2017-ի ընթացքում։