168.am-ը գրում է․

Բոլորը սիրում են թարմ թխված հաց։ սակայն հացը բավական շուտ է սառում, իսկ մեկ օր անց այն բավական դժվար է ուտել։ Marketium.ru կայքը գրում է, որ հարկավոր չէ դեն նետել մնացած հացը։ Գոյություն ունի միջոց, որը հնարավորություն է տալիս հացը թարմացնել։
- Հացը պահեք հոսող սառը ջրի տակ։ Հետևեք, որ հացը շատ չթրջվի։
- Հացը դրեք վառարանում 150 աստիճանի պայմաններում և թողեք 6-12 րոպե։
Ջուրը, որը ներծծվում է հացի մեջ, վերածվում է շոգու, որը հացը նորից փափուկ է դարձնում։ Հացը ախորժաբեր հոտ է ձեռք բերում, դառնում խրթխրթան։


Նյութի աղբյուր՝ https://168.am/2017/01/13/739388.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



