168.am-ը գրում է.
 Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պարբերաբար նշում է, որ շնորհակալ է երկրպագուներին իրեն վստահելու և աջակցելու համար:
 Անգլիական պարբերականները պարբերաբար գրում են, որ մանչեսթերյան ակումբի երկրպագուները շատ են սիրել Մխիթարյանին և պատրաստ են քարկոծել Մոուրինիոյին ամեն անգամ, երբ նա առաջին րոպեներից խաղադաշտ դուրս չի բերում Մխիթարյանին:
 Պատահական չէ, որ Մխիթարյանը հայտնվել է մանչեսթերյան ակումբի երկրպագուների ամենահեղինակավոր ամսագրի՝ United We Stand-ի շապիկին: Ամսագրի առաջին էջում Մխիթարյանը պատկերված է Հայաստանի դրոշի՝ եռագույնի ֆոնին՝ իր հայտնի կարիճ հարվածով: 

 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել