Երբ 15 տարի առաջ էկրան է բարձրացել Փիթեր Ջեքսոնի «Մատանիների տիրակալը» ֆիլմը, դիտողներից շատերին հիացրել են դրա որոշ կերպարների տները:
Հոբիթներն ապրում էին կլոր դռներով շատ հարմարավետ տներում բլուրների լանջերին:
Շատերի համար հոբիթների տներն այդպես էլ երևակայություն են մնացել:
Իսկ ամերիկուհի Քրիստի Վոլֆը ֆիլմն ընկալել է որպես գործելու ուղեցույց:
Իր փոքրիկ տան համար նա ձեռք է բերել տարածք Կոլումբիա գետի կիրճում:
Իմանալով Քրիստիի ծրագրերի մասին՝ նրա ընկերներն ասել են՝ դա անմտություն է:
Բացի այն, որ կինը պատրաստվում էր աշխատանքի մեծ մասն ինքնուրույն անել, նրա տունը գտնվում է մեծ ճանապարհներից հեռու:
Սակայն այսօր մեծ թվով զբոսաշրջիկներ են այցելում Քրիստիի տուն. հոբիթի իսկական տնով հիանալու ուրիշ տեղ չկա:
Ֆիլմի օրինակով կնոջ տան մեծ մասը գտնվում է կիրճի խորքում:
Դրսից Քրիստիի տունն իսկական հեքիաթային տնակի տեսք ունի:
Իսկ ներսում կան ժամանակակից բոլոր հարմարությունները:
Տան յուրաքանչյուր մասնիկը հեքիաթային ոգով է:
Ահա այսպիսի տեսարան է բացվում Քրիստիի տնից:
Դե իսկ այսպիսի տեսարանի համար մարդիկ պատրաստ են բավական մեծ գումարներ վճարել:
«Հոբիթի տնակ» կառուցելով և մի քիչ այնտեղ ապրելով՝ կինը հիմա այն կարճաժամակետ վարձով է տալիս: