Մի երիտասարդ անդադար դժգոհում էր իր կյանքից.
- Ինչո՞ւ եմ ես այսքան ձախողակ: Մյուսները մեքենաներ ունեն, բնակարաններ, լավ կրթություն, իսկ ես… Կյանքս կողքովս անցնում է ակնթարթի նման. չէ՞ որ դեռ այսքան երիտասարդ եմ և ուժով լի…
Մի անգամ էլ նրա կողքով մի ծերունի է անցնում, լսում է երիտասարդի անդադրում «բարբաջանքները» և դիմում նրան.
- Որդի՛ս, իսկ կցանկանա՞ս, որ մի քանի միլիոնի դիմաց ոտքդ կտրեն, կամ էլ, ասենք, ձեռքդ…
- Ո՛չ, իհարկե, – զարմացած պատասխանում է երիտասարդը:
- Իսկ ի՞նչ կասես աչքիդ մասին…, – շարունակում է ծերունին:
- Նույնիսկ 10 միլիոն էլ տան, ոչ մի դեպքում չեմ համաձայնի, – զայրանում է երիտասարդը:
Ծերունին ժպտում է.
- Տեսնո՞ւմ ես, դու ունես այն, ինչ չես գնի նույնիսկ 10 միլիոնով, իսկ դու շարունակ հառաչում ես ու բողոքում, թե դժբախտ ես ու ձախողակ: Ուրեմն սովորի՛ր պատշաճ կերպով տնօրինել այն հարստությունը, որ քեզ շնորհված է:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/alvina.babayan/posts/4403222489475
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել