Թուրինի «Յուվենտուսի» եւ Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Պաուլո Դիբալան ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ հավանական է տեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»:
Ըստ բրիտանական ԶԼՄ-ների Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը Դիբալայի համար կվճարի 50 միլիոն ֆունտ հարձակման օղակն ավելի ուժեղ դարձնելու համար:
Ավելի վաղ նշվում էր 90 միլիոն եվրոյով Դիբալայի Մադրիդի «Ռեալ» հավանական տեղափոխության մասին: Արգենտինացի հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում «Յուվենտուսի» կազմում 23 հանդիպում է անցկացրել եւ խփել 6 գնդալ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



