Բրյուսելի համերկրային դատախազությունը մեղադրանքներ է առաջադրել և ձերբակալել Փարիզի՝ 2015 թվականի նոյեմբերի 13-ի և Բրյուսելի՝ 2016 թվականի մարտի 22-ի ահաբեկչական գործողությունների գործով երկու կասկածյալների, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով գերատեսչությանը:
Դատախազության տվյալով՝ ձերբակալվածները կեղծ փաստաթղթեր են տրամադրել ահաբեկչական գործողությունների կատարողներին:
«2015 թվականի նոյեմբերին Փարիզում կատարված ահաբեկչական գործողությունների հետաքննության շրջանակներում հունվարի 11-ին խուզարկություններ են անցկացվել և երկու մարդ է ձերբակալվել Բրյուսելի Լակեն կոմունայում», - հայտնել է դատախազությունը:
Ձերբակալվածները՝ «Ֆարիդ Կ.-ն և Մեյրեդ Ե. Բ.-ն, կեղծ փաստաթղթեր են տրամադրել Կհալիդ Էլ Բաքրաուին»՝ Բրյուսելում ահաբեկչական գործողությունների կատարողներից մեկին, որոնք կազմակերպվել էին ահաբեկչական նույն այն խմբի կողմից, ինչ և Փարիզի ահաբեկչական գործողությունները: Փարիզում և նրա Սեն Դենի արվարձանում 2015 թվականի նոյեմբերի 13-ին կատարված ահաբեկչական գործողությունների հետևանքով զոհվել է 130 մարդ, 2016 թվականի մարտի 22-ին Բրյուսելի մետրոյում և օդանավակայանում իրականացված պայթյունները 32 մարդու կյանք են խլել:
Այդ հարձակումների կազմակերպմամբ, զբաղվում էին Բելգիայի և Ֆրանսիայի արաբական ծագմամբ մի խումբ քաղաքացիներ, որոնք հաստատվել էին Բրյուսելում: Նրանց մեծ մասն ավելի վաղ մասնակցել Է Սիրիայի մարտական գործողություններին եւ կռվել «Իսլամական պետություն» (Ռուսաստանում, և մի շարք այլ երկրներում արգելված) ահաբեկչական կազմակերպության կողմում: