Wedding.am-ը գրում է.

Սիրո ուժի և նրա ամենազորության մասին բազմաթիվ խոսքեր են հնչել, սակայն խոսքերը ոչինչ են, եթե չլինեն իրական կյանքում սիրո հաղթանակների գեղեցիկ օրինակներ: Յուրաքանչյուր սեր փոքրիկ պայքար է, պայքար հանուն միասնության, պայքար հանուն երջանկության: Եվ ահա, Wedding.am-ը այսօր իր ընթերցողներին է ներկայացնում սիրո թագավորության մարտիկներ Սամուէլին և Մարիին:

Ճապոնացի երիտասարդի և հայ աղջկա ծանոթությունը տեղի է ունեցել Տոկիոյում:

Մարին 3 տարի է՝ ինչ Տոկիոյում աշխատում է որպես մարդկային ռեսուրսների մասնագետ ... և հենց այնտեղ էլ  տեղի է ունեցել նրանց հանդիպումը, իսկ հարսանիքը որոշել են կազմակերպել Հայաստանում և պսակադրվել են հայ առաքելական եկեղեցիում:

Wedding.am սիրով ներկայացնում է այս գեղեցիկ և դրական էմոցիաներ արթնացնող զույգի հարսանեկան լուսանկարներն ու տեսանյութը՝ մաղթելով նրանց անսահման սեր՝ կյանքը ժպիտով և երջանկությամբ ապրելու համար:

_mg_0424_mg_0446_mg_0453_mg_0454_mg_0483_mg_0546

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել