Aysor.am-ը գրում է.
Հայտնի անգլո-ամերիկացի գիտնական, բժշկության բնագավառի Նոբելյան դափնեկիր Օլիվեր Սմիթիսը կյանքից հեռացել է 92 տարեկանում։
Այս մասին հաղորդվում է Նոբելյանական կոմիտեի թվիթերյան պաշտոնական էջում, փոխանցում է РИА Новости-ն:
Սիթիսը մրցանակի էր արժանացել 2007 թվականին՝ իր երկու գործընկերներ Մարիո Կապեկիի և Մարտին Էվանսի հետ, սաղմնային ցողունային բջիջների կիրառմամբ մկների գեներում հատուկ փոփոխությունների ներդրման սկզբունքների բացահայտման համար։
«Նոբելյան դափնեկիրը և Հյուսիսային Կարոլինայի համալսարանի մեծարգո պրոֆեսորը մահացել է հունվարի 10-ին` կարճատև հիվանդությունից հետո։ Նրա աշխատանքն անգնահատելի է»,- ասվում է Նոբելյանական կոմիտեի հաղորդագրությունում։
Նյութի աղբյուր՝ http://www.aysor.am/am/news/2017/01/12/%D5%95%D5%AC%D5%AB%D5%BE%D5%A5%D6%80-%D5%8D%D5%B4%D5%AB%D5%A9%D5%AB%D5%BD/1194118
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել