Դժվարանո՞ւմ եք հաշվել, թե քանի անգամ եք որոշել վաղվանից սկսել դիետան, իսկ հետո…. Այդ վաղն այդպես էլ չի գալիս: Ձեզ ենք ներկայացնում նիհարել ցանկացողների թոփ 9 սխալները:
Դատարկ սառնարան
Դիետայի ընթացքում Ձեր սառնարանը պետք է միշտ լի լինի նախուտեստներով: Նախապես պատրաստեք, լվացեք եւ կտրատեք թարմ պղպեղը, վարունգը, խնձորը, թուրինջը: Անյուղ կաթնաշոռի պաշար ունեցեք, առանց հավելումների յոգուրտի և խաշած, անյուղ մսի:
Կտրականապես հրաժարվել ամեն ինչից
Ամբողջովին մի բացառեք նույնիսկ վտանգավոր ուտելիքները: Ամենախիստ դիետայի ժամանակ էլ պետք է շաբաթը մեկ անգամ իսկական տոն կազմակերպել ստամոքսի համար: Չի նշանակում, որ կարելի է ամեն ինչ և միանգամից ուտել: Ընտրեք որևէ բան, առանց որի Ձեզ այդքան էլ լավ չեք զգում: Ժամանակ առ ժամանակ Ձեզ երես տվեք դրանով:
Չափազանց լուրջ մոտեցում
Մի վերաբերվեք դիետային որպես շատ կարևոր իրադարձության: Խաղացեք, երևակայեք: Մի կորցրեք հումորի զգացումը: Երևակայեք, որ դիետան անցնելուց հետո Ձեզ ֆիլմում գլխավոր հերոսի դեր են տալու: Մտածեք այն ամենը, ինչ կօգնի առաջ շարժվել առանց դժվարությունների:
Հեղուկի օգտագործման սահմանափակում
Սա ամենակոպիտ սխալն է, երբ դիետան պետք է ուղեկցվի առանց ջրի: Պետք է ամենաքիչը 8-10 բաժակ ջուր խմել ամեն օր: Ջուրը հեռացնում է օրգանիզմից շլակները, տոկսինները:
Խմել միզամուղ նյութեր, որպեսզի դրանց օգնությամբ կորցնել ավելորդ քաշը
Իսկապես օրվա մեջ մեկ կոճակ միզամուղ հաբ, և Դուք կկորցնեք 1-2 կգ, բայց հաջորդ օրը չեք հասցնի արթնանալ, և ավելորդ կիլոգրամները կրկին Ձեզ հետ են:
Կշռվել ամեն օր
Գաղտնիք չէ, որ քաշը կարող է տատանվել անգամ օրվա ընթացքում: Հաճախ մեր ջանքերին հակառակ, կշեռքի սլաքը ոչ մի կերպ չի ուզում իջնել: Սա կարող է հիասթափության պատճառ դառնալ, և Դուք կընդհատեք դիետան:
Անիրական խոստումներ տալ ինքներդ Ձեզ
Դիետայից առաջ մի խոստացեք, որ այլևս երբեք չեք ուտելու քաղցրավենիք, որ սնվելու եք միայն կաղամբով, որ ուշադրություն չեք դարձնելու, թե ինչպես են սնվում մյուսները: Ինչքան շատ են արգելքները, այնքան մեծ է ցանկությունը դրանք խախտելու:
Միշտ մտածել այն մասին, թե ինչի դեռ չեք հասցրել հասնել
Չի կարելի կենտրոնանալ անհաջողությունների վրա: Սննդի օրագիր պահեք: Գրանցեք, թե ինչ եք ուտում օրվա ընթացքում, ինչ եք խմում: Ըստ այդմ հեշտ կլինի հասկանալ սխալները և շտկել դրանք:
Ընդգծել կազմվածքի թերությունները
Մի կրեք շատ նեղ հագուստ: Այն շատ վառ կընդգծի Ձեր կազմվածքի թերությունները: