Աշխատանքային օրենսգիրքը լավ բան է: Այն ստեղծված է, որ պաշտպանի բոլոր աշխատավորների շահերը և ուղեցույց հանդիսանա գործատուների համար աշխատողների հետ շփման հարցերում: Ցավոք, շատ գործատուներ օրենսգիրքը չեն կարդացել, նրանց մի մասն էլ կարդացել է, բայց հետևել հրաժարվում է:
Վերջիններիս թվում է նաև Կիևյան 12ա հասցեում գտնվող «Kanayan & Co» ընկերությունը, որն արդեն մի քանի անգամ է ոչ աշխատանքային օրերին իր աշխատողներին գործի է կանչում: Վաղը մարտի 8-ն է՝ տոն, բայց ուրիշների համար: Դա չի խանգարում, որ օֆիսը աշխատի: Ի դեպ, աշխատել տոն օրերին կարող են բոլորը՝ միայն թե այդ օրվա համար աշխատողին կրկնակի վճարելու պայմանով: «Kanayan & Co»-ում ոչ միայն կրկնակի չեն վճարում, այլև չգալու դեպքում պահում են աշխատավարձից: Խնդրում ենք օգնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել