ՀՀ կրթության և գիտության նախարար

Քանի որ ՖԲ-ի որոշ օգտատերեր հետաքրքրվում են Հայաստանում գործող ոչ պետական բուհերով, ստորև ներկայացնում եմ համառոտ տեղեկություններ ՀՀ ոչ պետական բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների թվի մասին:

ՀՀ-ում հիմնադրված առաջին ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունը եղել է ««Մյուդ» իրավաբանական ինստիտուտ» ա/կ-ն, որը հիմնադրվել է 1988թ., իսկ երկրորդը «Երևանի «Գալիք» ինստիտուտ» ա/կ-ն է, որը հիմնադրվել է 1991 թ.:

2000թ. հունվարի 1-ի դրությամբ ՀՀ-ում գործել է 85 ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ:

2005 թ. ՀՀ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների թիվն է 68:

2009 թ. ՀՀ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների թիվն է 58:

2013 թ. ՀՀ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների թիվն է 34:

Տենդենցը ակնհայտ է և շարունակելի: 

Պետության կողմից վարած քաղաքականությունն էլ՝ արդյունավետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել