ԵՏՄ անդամ երկրների հետ Ղրղըզստանի ապրանքաշրջանառության ծավալները կրճատվել են: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով այդ երկրի ազգային վիճակագրական կոմիտեի տվյալները:
 «2016 թվականի 10 ամիսների ընթացքում ԵՏՄ անդամ երկրների հետ Ղրղըզստանի ապրանքաշրջանառությունը՝ արտահանում-ներմուծումը կազմել է 1.575 մլրդ դոլար: 2015-ի նույն ժամանահակատվածի համեմատ այդ ցուցանիշը կազմել է 81.4%, այսինքն՝ 18.6%-ով պակաս»,-նշում է աղբյուրը:
Այդ ընթացքում Ղրղզստանը արտահանել է 284 մլն դոլարի ապրանք, ներմուծել՝ 1.291 մլրդ դոլարի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել