Yerkir.am-ը գրում է.ԼՂՀ այցելած օտարերկրացիների «սև ցուցակը» համալրվել է 180 լրագրողով. տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը` Ադրբեջանի ԱԳՆ-ին հղումով: Նրանց մեծ մասը ռուսաստանցիներ են և ուկրաինացիներ:
Ներկայումս այդ «սև ցուցակում» 623 անուն կա: «2016-ին նրանցից մոտ 20-ը պաշտոնապես ներողություն է խնդրել, և նրանց անուները հանվել են ցուցակից»,- ասել են Ադրբեջանի ԱԳՆ-ից` հավելելով, որ ավելի հաճախ ԼՂ այցելում են Ռուսաստանից, Գերմանիայից, Իտալիայից, ԱՄՆ-ից:
Նյութի աղբյուր՝ http://www.yerkir.am/news/view/120657.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել