Ցավալի է, բայց փաստ՝ Տեր Թոդիկները դեռ կան և ապրում են մեր մեջ։ Հերթական միջադեպն է գրանցվել Գյումրու 12-րդ դպրոցում, որի տնօրենը ռետինե խողովակով ծեծել է աշակերտներից մեկին՝ դասերից փախչելու համար։
Որ ավելի սարսափելի է, երեխայի ծնողը հայտարարել է, որ իրենք ոչ մի բողոք չունեն ու չի պատրաստվում թույլ տալ, որպեսզի աշակերտին դատատաբժշկական փորձաքննության ենթարկեն, իսկ տնօրենին ինքն է ասել, որ ինքն իր որդու երկրորդ հայրն է և կարող է նկատողություններ անել, իսկ «շլանգով» ծեծելը որակել է «տուտուզին տմբտմբացնել»...
Որքան ավելի են խորանում «ռեֆորմները» կրթական համակարգում, այնքան ավելի են հաճախակիանում միջնադարյան դպրոցին բնորոշող վարքի դրսևորումները, իսկ մեղավորները ընդամենը մեղմ նկատողություններ են ստանում լավագույն դեպքում։
Կից նյութն`այստեղ
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.arakelakan/posts/418163701609165
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել